22.07.2019 16:32
Նստարանից հեռախոս էր գողացել

Հուլիսի 20-ին, 13.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մասիս քաղաքի 1-ին թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մասիսի բնակիչ, 28-ամյա երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ Հանրապետության հրապարակի մի նստարանից գողացել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, ինչպես նաև մարտից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում կատարել է այլ գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: