ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.05.2019 15:50
ԼՐԱՑՎԱԾ. նոր հանցադրվագներ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պատանին փորձել է գողություն կատարել նաև Նոր Նորքի 7-րդ զանգվածի մի տնից, իսկ Գյուրջյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից գողացել է ԴՎԴ, հեռակառավարման վահանակ և շախմատ:
Նախապատրաստվում են նյութեր:
17.05.2019 17:03
Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 16-ին Նոր Նորքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 15-ամյա մի պատանու:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա 2017 թվականի ամռանը, ցանկապատից անցնելով և դուռը հրել-բացելով, Նոր Նորքի 5-րդ զանգվածին հարակից ձորակում գտնվող մի տնակից փորձել է կատարել գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նույն օրերին, նույն պատճառով ոչինչ չի գողացել նաև նույն տարածքի մեկ այլ տնակից:
Պարզվել է նաև, որ նա 2018 թվականի աշնանը, Օշական գյուղում ցանկապատը անցնել, դուռը հրել-բացել և մի տնից գողացել է մեկ շիշ կոնյակ և բջջային հեռախոս: Նույն գյուղի մեկ այլ տնից էլ գողացել է 40 հազար դրամ:
Նույն աշնանը, օգտվելով դուռ ու լուսամուտ բաց լինելու հանգամանքից, տղան կատարել է ևս երկու գողություն և մեկ փորձ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: