ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.09.2019 13:31
Նոր Նորքի ոստիկանները հետախուզվող երիտասարդի են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել ու բերման են ենթարկել մայրաքաղաքում ապրող 21-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։