ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.05.2019 17:37
Նոր Հաճնի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 25-ին, ժամը 12.00-ին, Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արսեն Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսին Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտ գտնվող թաղամասի տներից մեկից գողացել է բենզինային շարժիչով սղոց, որը վաճառել է անծանոթ անձի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են նաև, որ Արսեն Գ.-ն մայիսին Նոր Հաճնում գտնվող մի պահեստարանի պատուհանից մուտք գործելով՝ գողացել է ավտոմեքենայի 6 անվադող՝ անվահեծրով, 1 անվահեծ, 1 ինքնաեռ, 1 դռել-պերֆերատոր, 1 զոդման սարք, մալուխ և մեքենայի 1 գազի բալոն:
Ոստիկանները պարզել են ևս 1 հանցադրվագ. մայիսի 4-ի ժամը 17.00-ից մայիսի 7-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, Նոր Արտամետ գյուղի վերջնամասում գտնվող հողամասում գտնվող ավտոբուսի թափքից Արսեն Գ.-ն գողացել է բենզինային շարժիչով խոտհնձիչ, դռել-պերֆերատոր և լոբզիկ:
Տուժողները նախկինում ոստիկանություն չեն դիմել:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: