ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2019 14:38
Նոր Խարբերդում կատարված գողության հետքերով
Հունիսի 4-ին, ժամը 17.01-ին, ոստիկանության Մասիսի բաժին է զանգահարել Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ առավոտյան պատուհանից մտել են իր տուն, գողացել 20.000 դրամ, հեռախոս և այլ իրեր:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.00-ից 09.30-ն ընկած ժամանակահատվածում, խարբերդցի ոմն Ջիվան ոստիկանություն ահազանգած քաղաքացու վագոն-տնակի բաց պատուհանից մտել է ներս և գողացել «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, 20.000 դրամ և հեռացել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Ջիվանի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: