ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.01.2018 13:47
Հայտնաբերվեց Նորապատում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 13.20-ին, Նորապատ գյուղից բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Սամվել Վ.-ն, որը 2017թ. օգոստոսի 18-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի և 315 հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի մեղադրանքներով: