ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.05.2018 15:48
ՀՀ վարչապետը ներկայացրեց Ոստիկանության նորանշանակ պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին և բարձրաստիճան սպայակազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վալերիյ Օսիպյանին:
Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց այն խնդիրները, որոնց լուծումն առաջնահերթ է լինելու ոստիկանության համար մոտակա ժամանակահատվածում` քրեածին ակտիվության աննախադեպ նվազեցում, տուգանքների ռեժիմի սահմանափակում` պատժի քաղաքականությունը կանխարգելմամբ փոխարինելով, կոռուպցիայի դեմ պայքար:
Անդրադառնալով համակարգի բարեփոխման ուղղությամբ նախորդ տարիներին իրականացված ծրագրերին` Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար:
Վլադիմիր Գասպարյանը պատասխան խոսքում ընդգծեց բարեփոխումները և համակարգի հետագա կատարելագործումը շարունակելու անհրաժեշտությունը:
Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ոստիկանության նորանշանակ պետ Վալերիյ Օսիպյանը` հավաստելով ոստիկանությանն առաջադրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը: