ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2019 17:08
Նոյեմբերյանում կինը հանձնել է հանգուցյալ ամուսնու ատրճանակն ու փամփուշտները

«Հետախուզում-2019» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 3-ին, ժամը 18.55-ին, Դովեղ բնակավայրի մի բնակչուհի կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, 5.6 մմ տրամաչափի 6 փամփուշտ և հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1990-ական թվականներին հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ՓՔԽ:
Նախապատրաստվում են նյութեր: