ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2019 17:31
Նոյեմբերյանի քրեական հետախույզները Արցախի ոստիկանության կողմից հետախուզվողի են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի և պարեկային ոստիկանների հետ համատեղ հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Վանաձորում հաշվառված 27-ամյա մի երիտասարդի։ Վերջինս սեպտեմբերի 28-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։