ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2019 14:50
Նոթբուքի գողությունը բացահայտվեց
Ապրիլի 23-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 2 շենքում գտնվող մի աշխատասենյակից «Ֆուջիցու» տեսակի նոթբուք են գողացել:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հանցագործությունը կատարել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 50-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 4-ին, ժամը 12.50-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հատնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: