ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.12.2014 15:51
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված Գարիկ Շ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է ծեծի ենթարկվելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 8 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Արթուր Հ.-ն և 1982 թ. ծնված Առաքել Հ.-ն ծեծի են ենթարկել Գարիկ Շ.-ին, վայր գցել գետին և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Արթուր Հ.-ն և Առաքել Հ.-ն հրավիրվել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: