ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.02.2013 10:13
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
Փետրվարի 5-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Ղանդիլյան փողոցում գտնվող մի կիսաքանդ շինության մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված, նախկինում դատված Մարտին Ե.-ին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է տարա` անգույն լուծույթով` սպիտակավուն նստվածքով, ներարկիչներ ու յոդի սրվակներ:
Մարտին Ե.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը դեղահաբերից պատրաստված թմրանյութ է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: