ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.12.2013 11:10
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Դեկտեմբերի 6-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հովհաննես Գ.-ն:
Նա խոստովանել է, որ նոյեմբերին դանակով հարվածել է իր ծանոթ, 1993 թ. ծնված Տիգրան Ա.-ի (տառապում է մանկամիտ հիվանդությամբ) ձեռքին:
Տուժողի մայրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Հովհաննես Գ.-ն Գալշոյան փողոցի 38 շենքի մի բնակարանում խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել որդուն և դաստակի ու բազկի մասերում պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: