ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.01.2013 11:29
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ
Հունվարի 8-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխել Ամառանոցային փողոցի 6 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շմոլ գազից:
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 04.05-ին, հիվանդանոցից ոստիիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի 92 շենքի թիվ 3 բնակարանի երկու անչափահաս բնակիչներ:
Պարզվել է, որ երեխաները թունավորվել են բնակարանի բաղնիքում ծխնելույզից գազի արտահոսքի պատճառով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: