ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.11.2012 12:33
Ներկայացել է ոստիկանություն
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սալջարդ վնասվածքով իրենց է դիմել 1956 թ. ծնված Աշոտ Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցի փողոցում, վիճաբանության ժամանակ, 2 անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցի փողոցում, վիճաբանության ժամանակ, Աշոտ Ս.-ին ծեծի ենթարկել և վնասվածքը պատճառել է 1988 թ. ծնված Գեղայր Մ.-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: