ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.10.2018 11:35
Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ներկայացել էր ոստիկանություն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 05:25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Կիև-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանություն է ներկայացել 23-ամյա Շանթ Բ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 205 հոդ. 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոց կալանքը փոփոխվել է անձնական երաշխավորության: