ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2019 13:42
Հետախուզվողը օդանավակայանից ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների և ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, Թբլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել 47-ամյա Տիգրան Ե.-ն, որը նոյեմբերի 1-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն հանցակցելը) 2-րդ մասի մեղադրանքով: