ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.03.2019 10:54
Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 11-ին, ժամը 19.50-ին, Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 44-ամյա Արման Ս.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: