ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.03.2019 10:52
Ներկայացավ բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 6-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 32-ամյա Նարեկ Մ.-ն, որը մարտի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: