ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.09.2019 16:50
Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետխույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 23-ամյա Հակոբ Զ.-ն, որը օգոստոսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի ի 184 հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել 27-ամյա Նիկոլայ Ս.-ն, որը հուլիսի 30-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: