ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.08.2019 16:06
Նախկինում կատարված հանցագործության բացահայտում

Օգոստոսի 21-ին, ժամը 15.15-ին, ոստիկանություն էր զանգահարել Լենինգրադյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ մոտ մեկ ժամ առաջ շենքի բակում կայանված իր «Մերսեդեսից» գողացել են թափարգելի նիկելապատ աքսեսուարներն ու լուսային սարքավորումները:
Մալաթիայի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 27-ին գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ռուբինյանց փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: