ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.07.2019 14:56
Նախկինում կատարված բնակարանային գողություն է բացահայտվել
Արտաշատի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 23-ին բաժին են հրավիրել Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 43-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ 1997 թվականի ձմռանը դուռը հրել-բացելով մտել է համագյուղացու տուն և հյուրասենյակից գողացել ապակյա չորս ծաղկաման՝ պատճառելով մոտ 20 հազար դրամի վնաս:
Տղամարդը ներկայացրել է գողոնից մեկ ծաղկաման:
Նախապատրաստվում են նյութեր: