ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.05.2014 10:52
Նախկինում դատվածը 2 հեռախոս է գողացել
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Թումանյանի բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 13.20-ին, Սանահին Սարահարթ թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված, նախկինում դատված Կամո Վ.-ին: Նա խոստովանել է, որ մայիսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բաց դռնով մտել է 1950 թ. ծնված Սերյոժա Փ.-ի բնակարան և գողացել 2 բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կամո Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: