ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2019 15:07
Նախաքննությունից խուսափողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Մեղրիի բաԺնի կողմից քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով հետախուզվող 30-ամյա Ասատուր Ա.-ն փետրվարի 13-ին հայտնաբերվել էր ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից և ստորագրությամբ պարտավորեցվել էր ներկայանալ քննությունն իրականացնող մարմնին։ Սակայն վերջինս չէր ներկայացել նախաքննական մարմնին։
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 24-ին, ժամը 12.00-ին, Ասատուր Ա.-ն ներկայացել է ոստիկանության Մեղրիի բաժին։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: