ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.06.2019 12:29
Նաիրիի ոստիկանները բացահայտեցին Քասախում կատարված բնակարանային գողությունը
Հունիսի 18-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է զանգահարել Քասախ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ տնից գողացել են 3.000 դոլար:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ հունիսի 15-ի ժամը 17.00-ից հունիսի 18-ի ժամը 14.10-ն ընկած ժամանակահատվածում մտել են Քասախ գյուղի Երիտասարդական փողոցում գտնվող իր բնակարան և պատշգամբում գտնվող մետաղյա պահարանից գողացել 450.000 դրամ, 80 եվրո և 590 դոլար՝ պատճառելով մոտ 772.000 դրամի վնաս:
Հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ բնակարանից գողությունը կատարել է նույն հասցեի 27-ամյա բնակիչը, որը հունիսի 19-ին, ժամը 01.30-ին, հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը, այնուհետև քննչական բաժնում տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: