ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.01.2019 12:51
Հետախուզվում էին յուրացնելու մեղադրանքով

Հունվարի 9-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և ՀՀ ոստիկանության ԱՎՎ ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասից բերման է ենթարկվել 46-ամյա Արսեն Հ.-ն, որը 2018թ. հունվարի 12-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
***
Հունվարի 9-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Տ.Պետրոսյան փողոցից բերման է ենթարկվել 54-ամյա Հայաստան Գ.-ն, որը նոյեմբերի 12-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: