ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.03.2015 10:31
Յոթուկես միլիոնի կահույք գողացողներին հայտնաբերեցին
2014 թ. դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Արգավանդ գյուղում գտնվող կահույքի պահեստից տարբեր տեսակի կահույք գողանալու մասին: Սեփականատիրոջը պատճառված նյութական վնասը կազմում էր 7.500.000 դրամ:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով Մասիսի բաժին բերման են ենթարկվել 1990 թ. ծնված Մուշեղ Գ.-ն, 1983 թ. ծնված Գրիգոր Մ.-ն և 1993 թ. ծնված Կորյուն Ի.-ն:
 Մուշեղ Գ.-ն և Կորյուն Ի.-ն ձերբակալված են:
 Գրիգոր Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
 Գողոնը մասամբ առգրավված է:
 Մասիսի քննչական բաժնում կասեցված քրեական գործով վարույթը վերսկսվել է:

 
   
		





















































