ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.11.2015 09:45
Հետախուզվում էր կայացված դատավճռով պատժի կրումից խուսափելու մեղադրանքով
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արմեն Գ.-ն, ով նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով կայացված դատավճռով պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: