ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.12.2015 10:15
Հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության և գողության մեղադրանքներով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Աբովյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին, որը դեկտեմբերի 18-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: