ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.03.2017 17:41
Նախորդ տարվա մարտի 8-ի համեմատությամբ դեպքերը թիվը նվազել է
2016 թ. մարտի 8-ին հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 27 մարդ։
Հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշները, ինչպես և մարտի 8-ին Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին սպասվելիք աշխույժ երթևեկը, Ճանապարհային ոստիկանությունը Կանանց տոնի նախօրեին հայտարարություն տարածեց ուժեղացված ծառայության մասին՝ վարորդներին հորդորելով տոնական օրը բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և մեքենան վարել բացառապես սթափ վիճակում՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։
Ուժեղացված ծառայության ընթացքում մարտի 8-ին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 10 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 7-ով, վիրավորներինը՝ 17-ով։
Օրվա ընթացքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու 40 դեպք:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և բացառել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերը:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն