ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.11.2012 11:06
Մսուր-մանկապարտեզում թունավորվել է 13 երեխա
Նոյեմբերի 6-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Արարատ գյուղի 13 անչափահաս բնակիչներ:
Պարզվել է, որ երեխաները սննդային թունավորումը ստացել են գյուղի մսուր-մանկապարտեզում: Նրանցից երեքը մնացել են հիվանդանոցում`լրացուցիչ բուժօգնություն ստանալու, իսկ մյուսները առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձվել են տուն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: