ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.01.2013 10:48
Մորը խեղդամահ է արել
Հունվարի 28-ին, ժամը 07.55-ին, 1969 թ. ծնված Գագիկ Սենեքերիմյանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայրը` 1938 թ. ծնված Գեղանուշ Մանգյանը, աստիճաններից վայր է ընկել և մահացել:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Մանգյանի դիահերձմամբ ախտորոշվել է «համակցված գանգուղեղային փակ բութ վնասվածք, պարանոցի օրգանների սեղմում, գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, մեխանիկական շնչահեղձություն»:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը, ժամը 17.00-ին, սպանությունը կատարելու կասկածանքով, Մուրացանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Կարեն Սենեքերիմյանը: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հունվարի 27-ին, ժամը 23.00-ին, վիճաբանել է մոր հետ և խեղդամահ անելու միջոցով սպանել նրան:
Կ. Սենեքերիմյանը ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: