ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.11.2012 11:21
Մոռացկոտ փոստատարը և գող պահակը
Նոյեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բաժին են հրավիրել «Հայփոստ»-ի մի փոստատարի, որը հաղորդում է տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում գտնվող մի գործարանի պահակակետում մոռացած իր պայուսակից գողացել են 101.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 20.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել հիշյալ գործարանի պահակին, որը խոստովանել է, որ պահակակետում փոստատարի մոռացած պայուսակից գողացել է կենսաթոշակային ֆոնդի 101.000 դրամ գումարը:
Կատարվում է հետաքննություն: