ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.11.2015 15:04
«ԲՄՎ»-ի վարորդը մահացել է
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1995 թ. ծնված Բարսեղ Ավդալյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.45-ին Գեղաքար-Խաչաղբյուր ճանապարհի 2.5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Առավոտյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Բարսեղ Ավդալյանը ժամը 9.10-ին գիտակցության չգալով մահացել է: