ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.06.2015 11:11
Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Փայլակ Ա.-ն, ով մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):