ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.02.2016 09:58
Ի ԼՐՈՒՄՆ.- Մեղրիում ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողները ձերբակալված են
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 4-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնի մի շարք մասերի ծակած-կտրած թափանցող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, դիմակավորված և սառը զենքերով զինված 2 անձինք ավազակային հարձակում են կատարել Հարություն Բ.-ի տան վրա, կպչուն ժապավենով կապել նրան բազկաթոռին, դանակով մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ, տնից և հարակից խանութ-սրահից կատարել հափշտակություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը` 1985 թ. ծնված Էդգար Հ.-ն և 1987 թ. ծնված Մհեր Բ.-ն:
Վերջիններս Մեղրի-Կապան ճանապարհահատվածից բերման են ենթարկվել ոստիկանության Մեղրիի բաժին: Նրանք ձերբակալված են:
Քննությունը շարունակվում է: