ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.01.2015 17:06
Միջոցառում ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հունվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացված ընդլայնված նիստին, որը նվիրված էր երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014 թվականին իրականացված միջոցառումների ամփոփմանը:
Նիստին մասնակցում էին մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, Մայր աթոռի ներկայացուցիչներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում մասնակիցները ներկայացրին երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում իրենց կառույցների կողմից իրականացված աշխատանքները, խոսեցին ծրագրերի ու խնդիրների մասին:
Ոստիկանության կողմից տարվա ընթացքում անչափահասների ու երիտասարդների հետ կատարված աշխատանքը, նախաձեռնություններն ու հետագա անելիքները ներկայացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:
Երիտասարդության հետ տարվող աշխատանքում, նրանց հայրենասիրական դաստիարակության գործում աչքի ընկած կառույցների ներկայացուցիչներն արժանացան պարգևների:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: