ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.06.2018 15:03
Միջազգային գիտագործնական համաժողով ոստիկանության կրթահամալիրում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց ՙՈստիկանության տեղը եւ դերը պետական կառավարման համակարգում՚ թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
Մինչ համաժողովի սկսվելը, հյուրերը ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, դիտեցին կրթահամալիրի սաների բեմականացումը։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանն ընթերցեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի խոսքը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։
Համաժողովը վարում էր կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Տիգրան Եսայանը։
Պետական կառավարման համակարգում ոստիկանության դերի, ոստիկանական կառույցների համագործակցության, փորձի փոխանակման շուրջ ելույթ ունեցան ՌԴ ՆԳՆ համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալերի Կոժոկարը, Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի պետ, միլիցիայի գեներալ-մայոր Վալերի Պոլիշչուկը, ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Օլեգ Բուլգակովը, ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսանդր Պարադնիկովը։
Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաեւ հունիսի 28-ին։