ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2018 14:42
Միջազգային մակարդակով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1969 թ. ծնված Աղդաս Ք.-ն, որը մարտի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից և այդ երկրի քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: