ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.06.2019 16:53
Քրեական հետախույզները պարզել են միջադեպի մանրամասները
Հունիսի 1-ին, ժամը 20.00-ին, Դավիթաշենի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ մայիսի 31-ին, ժամը 21.00-ին, Դավիթաշեն թաղամասի 5-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, 17-ամյա մի երիտասարդ կրակայրիչ-դանակով հարվածել է 17-ամյա մեկ այլ երիտասարդի մեջքին, այնուհետև դանակի երկաթյա հատվածով հարվածել գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ դանակահարվածը ձեռքով հարվածել է նրա գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: