ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.04.2013 15:02
Միկրոավտոբուսի սրահում
Ապրիլի 23-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Արցախի փողոցից բուժօգնության են տեղափոխվել 57-ամյա մի կին և 22-ամյա աղջիկ, որոնք հայտարարել են, որ վնասվածքներն ստացել են Արցախի փողոցում 62/Ա երթուղային միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 16.45-ին, կամավոր ոստիկանություն է ներկայացել 45-ամյա մի տղամարդ և հայտարարել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են իրեն ամրակցված «ԳԱԶ-32 213» մակնիշի ավտոմեքենայում, որը վարել է ինքը, իսկ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 13.30-ին:
Կատարվում է քննություն: