ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.05.2016 11:35
Մի՛ գողացիր
Ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի բաժինների ծառայողները Վ. Շենգավիթի 2-րդ փողոցի 20/2 շենքի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահան Մ.-ին, ով մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները իր տանը հայտնաբերել և բերման են ենթարկել 1998 թ. ծնված Մարտուն Մ.-ին, ով մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 24-ին, ժամը 14.20-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Ահարոն Ա.-ն, ով մայիսի 24-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով: