ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2019 14:58
Ոստիկանները բացահայտել են մեքենաներից կատարված գողություններ
Հուլիսի 20-ին, ժամը 21.50-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ վերջին երկու ժամվա ընթացքում կոտրել են Սայաթ-Նովայի պողոտայում կայանված իր «Նիսանի» դռան ապակին և սրահից գողացել կնոջ պայուսակը, որի մեջ եղել են գումար, փաստաթղթեր և բանկային քարտ, որից Նալբանդյան փողոցում գտնվող բանկոմատից փորձել են գումար կանխիկացնել:
Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Հուլիսի 21-ին նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է նաև, որ հուլիսի 21-ին նա կատարել է նմանատիպ ևս մեկ գողություն՝ «Տոյոտա Վիտց» մեքենայի սրահից տանելով պայուսակ՝ գումարով, փաստաթղթերով, բանկային քարտերով, նաև մի դրամապանակ և բջջային մեկ հեռախոս:
Նախապատրաստվում են նյութեր: