ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.07.2019 13:10
Ոստիկանները բռնել են մեքենաներից գողություններ կատարողին
Հուլիսի 16-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպելից» գողացել էին գազի բալոնը, բեռնախցիկի հենակը և երկու բարձրախոս:
Հուլիսի 17-ին գողացել էին Գոգոլի փողում կայանված «Օպել Աստրայի», իսկ Ռուբինյանց փողոցում՝ մեկ այլ «Օպել Աստրայի» գազի բալոնները: Նույնատիպ մի գողություն էլ կատարվել էր հունիսի 23-ին. դարձյալ տարել էին «Օպել Աստրայի» գազի բալոն:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Շիրազի փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 18-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: