ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.04.2019 15:09
Մեքենայի դուռը բաց էր... Արմավիրի ոստիկանների բացահայտումը
Ապրիլի 10-ին 45-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Նորապատ գյուղում կայանված մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են գազի բալոնը, շարժիչի գործարկիչը և մարտկոցը՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս:
Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումերով պարզվել է, որ գողությունը կատարել է 44-ամյա Գագիկ Մ.-ն: Նա ապրիլի 21-ին հրավիրվել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: