ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2019 14:41
Մեքենայից կատարված զոդման ապարատի գողության դեպքը բացահայտվել է

Հունիսի 4-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում Եղեգնուտ գյուղի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Գուգարք գյուղի մի տան մոտ կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի փականը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իրեն պատկանող զոդման ապարատը:
Նշված տան դիմաց գտնվող խանութի տեսախցիկների տեսագրությունը դիտելուց հետո պարզվել է, որ գողությունը կատարել է Վանաձոր քաղաքի 32-ամյա մի բնակիչ, որը ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառուների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.05-ին, բաժին է ներկայացել՝ ներկայացնելով զոդման ապարատը:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: