ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.06.2019 17:17
ԼՐԱՑՎԱԾ. նոր հանցադրվագ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 16-ամյա պատանին 2018թ. ամռանը, օգտվելով Մերձավան գյուղի նույն տան դուռը բաց լինելու հանգամանքից, տարբեր օրերի ննջասենյակի պահարանից գողացել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս և գումար:
Նախապատրաստվում են նյութեր:
27.05.2019 13:17
Ոստիկանները բացահայտեցին Մերձավանում կատարված գողությունը
Մայիսի 25-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել մի կին և հայտնել, որ գիշերը իր տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 23-ին, ժամը 22.00-ից մայիսի 25-ի ժամը 05.30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում մուտք են գործել Մերձավան գյուղի մի տուն և գողացել 200 դոլար, 20.000 դրամ և 1.000 ռուբլի:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ-տվյալներն իրացնելով, նույն օրը, ժամը 09.00-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Մերձավան գյուղից բերման են ենթարկել 16-ամյա մի պատանու, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: