ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.02.2018 11:06
Մեղադրանքը` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 17-ին, ժամը 11.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Համլետ Խ.-ն, որը փետրվարի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: