ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2018 14:51
Հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Լվովյան փողոցի թիվ 25/1 տնից բերման է ենթարկվել 1999 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը հոկտեմբերի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով: