ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.01.2018 15:45
Մեղադրանքը` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ hունվարի 30-ին, ժամը 20.40-ին, Երևանի Խորենացու և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Մռազ Օ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով: